Ներքին 1 ժամ առաջ - 07:18 30-10-2026

Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք

Հոկտեմբերի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:31-ին (Գրինվիչի ժամանակով՝ հոկտեմբերի 29-ին ժամը 20։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.92⁰ և արևելյան երկայնության 45.77⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Սարավան գյուղերում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորայք և Սառնակունք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: