Ուղիղ եթեր
Ուղիղ խոսք 1 ժամ առաջ - 20:43 28-10-2026

Ականջին՝ պիտակ, արգանդում՝ ձագեր. ինչպես է ստերջացման պետական ծրագիրը վերածվել բյուջեի թալանի

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում թափառող կենդանիների հարցը լուծվում է մեկ պարզ և մարդասիրական բանաձևով՝ որսալ, ստերջացնել, պատվաստել և վերադարձնել իրենց տարածք։

Շանը տանում են կլինիկա, վիրահատում, դնում ականջի պիտակը և բաց թողնում՝ վստահությամբ, որ նա այլևս չի բազմանա, իսկ փողոցներում կենդանիների թիվը աստիճանաբար կնվազի։

Արդեն երկու տարուց ավելի է՝ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում ևս թղթի վրա գործում է այս ծրագիրը։ Համայնքապետարանները հայտարարում են հարյուր միլիոնավոր դրամների տենդերներ, մասնակցում են զանազան ՍՊԸ-ներ ու ԱՁ-ներ, որոնք պարտավորվում են կատարել համայնքի պահանջները։

Սակայն իրականությունը, որն արդեն երկու տարի է սեփական ուժերով բացահայտում է «Դոգմա» ՀԿ-ի համահիմնադիր, կենդանապաշտպան Գոհար Տեր-Անտոնյանը, սահմռկեցուցիչ է։

«Մենք տարբեր մարզերից արդեն երկու տարի է հավաքում ենք շներ, որոնց ականջներին փակցված են պիտակներ։ Տրամաբանորեն՝ նրանք պետք է ստերջացված լինեին։ Սակայն պարզում ենք ցնցող իրողություն՝ այդ շները ստերջացված չեն, ավելին՝ նրանք հղի են»,- Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում է կենդանապաշտպանը։

Սա է պատճառը, որ պետական բյուջեից հսկայական գումարների մսխման ֆոնին, համայնքներում շների թիվը պակասելու փոխարեն օրեցօր ավելանում է։ Շներին պարզապես որսում են, առանց վիրահատելու ականջները ծակում, պիտակը դնում ու բաց թողնում, իսկ ստերջացման համար նախատեսված փողերը՝ գրպանում։

Գոհար Տեր-Անտոնյանի խոսքով՝ այս հանցավոր սխեմայի աշխարհագրությունն ընդգրկում է ողջ հանրապետությունը։ Կոտայքի մարզ, Սյունիքի մարզի Սիսիան համայնք, Իջևան… Այս պահին արդեն իսկ հարուցված բազմաթիվ քրեական գործեր կան, սակայն սայլը տեղից չի շարժվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է