Ներքին 15 ժամ առաջ - 11:53 28-10-2026

Թույլ չենք տալու, որ մեր ընտանիքի մոդելը ներկայացվի՝ որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

Ցավով պետք է արձանագրեմ, որ այս անչափ կարևոր ու զգայուն հարցը գերքաղաքականացվեց ու կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ ու դա բացասական ազդեցություն ունեցավ այս օրենքի նախագծի բովանդակության մեջ մտնելու համար:

Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց Աննա Գրիգորյանը:

«Այս օրենքը գործում է դեռ 2017 թվականից, և օրենքի հեղինակները բերել են լրացումներ անելու իրենց տարբերակները: Բայց ուզում եմ անդրադառնալ ընդհանուր քարոզչաան թեզերին, որ շրջանառվել են: Ասվում է, որ մեր ընտանիքը բռնության մշակույթ կրող է: Չկա հասարակություն, որ բռնություն չլինի և դա դատապարտելի է: Բայց մեր ընտանիքի մոդելը ամենևին էլ բռնության մասին չէ: Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի՝ որպես բռնության մոդել:

Կանա՛յք, երբեք չհանդուրժե՛ք բռնությունը», - ասաց Գրիգորյանը: