Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 12:09 26-10-2026

Հնաբերդում գազավորված ըմպելիքների արտադրամասի աշխատանքը կասեցվել է խախտումների պատճառով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Մայիս Եգորյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Արարատի մարզ, գ․ Հնաբերդ, Նարեկացու 11 հասցեում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

– արտադրական շինության հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում, պատրաստված չի եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող նյութերից,
– պատերի մակերևույթների ծեփը թափված է եղել,

-սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ վիճակում,
-սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին