Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:02 26-10-2026

ԱՄՆ դեսպանատուն․ վիզայի չարաշահման դեպքում այն կչեղարկվի

ԱՄՆ վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում։ Մենք շարունակաբար հետևում ենք վիզա ստացած անձանց գործունեությանը՝ համոզվելու, որ նրանք հետևում են ԱՄՆ օրենքներին ու ներգաղթային կանոններին։

Չարաշահող անձանց վիզաները մենք չեղարկում ենք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«ԱՄՆ կառավարությունը պայքարում է խարդախությունների և անօրինական ներգաղթի դեմ։ Վիզայի հետ կապված խարդախություն կատարողները հետագայում կզրկվեն ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից»,-նշված է հաղորդագրության մեջ։