Ներքին 1 ժամ առաջ - 15:43 23-10-2026

Մարտունիում զանգվածային ընտրախախտումներ են նկատվել. Yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախում է։ Այս մասին գրել է Երկիրը:

Նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքով հստակ արգելվում է (Հոդված 20) նախընտրական քարոզչական պաստառներ, թեկնածուների նկարներ կամ տպագիր այլ նյութեր փակցնել հասարակական սննդի և առևտրի օբյեկտների (այդ թվում՝ ռեստորանների, սրճարանների, խանութների) վրա կամ դրանց ներսում՝ անկախ սեփականության ձևից:

Քարոզչական պաստառներ փակցնելն արգելվում է նաև հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսիների վրա կամ ներսում: Արգելքը տարածվում է նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի վրա:

Պաստառները կարող են փակցվել համայնքների ղեկավարների կողմից հատուկ առանձնացված անվճար տեղերում, ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համաձայնությամբ՝ նրանց պատկանող այլ շենքերի, շինությունների վրա կամ ներսում, եթե դրանք չեն հանդիսանում վերը նշված արգելված օբյեկտներից:

Թեև այս հարցով Նիկոլ Փաշինյանին էլեկտրոնային պաշտոնական նամակ (mail) չենք ուղարկել, հույս ունենք, որ հրապարակումն ի վերջո կհասնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, և վերջինս կձեռնարկի օրենքով իրեն վերապահված քայլերը՝ ապօրինի տեղադրված պաստառներն հեռացնելու ուղղությամբ։

Սակայն այստեղ ամենաուշագրավն այն է, որ նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, իսկ խնդիրը մինչ օրս լուծված չէ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ