Ներքին 52 րոպե առաջ - 14:28 23-10-2026

Վարորդը փորձել է ճանապարհ տալ դիմացից եկող մեքենային. մանրամասներ՝ ավտոբուսի վթարից. News.am

Մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանում ավտոբուսի վթարից։
News.am–ի տեղեկություններով, ավտոբուսի վարորդը փորձել է ճանապարհ տալ դիմացից եկող մեքենային, կողաշրջվել է ու ընկել նորակառույց շենքի բակ:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները պատմել են, որ ճանապարհահատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, շատ նեղ է, և առկա չեն պատնեշներ: Հնդկաստանի քաղաքացիները, որոնք շինհրապարակ էին գնում աշխատանքի, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վարորդը չի տուժել:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել էր։

Վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել էր մի մասը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մի մասն էլ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններ։