Ներքին 1 ժամ առաջ - 13:01 19-10-2026

Ագրոօդերևութաբանական իրավիճակը Հայաստանում․ հոկտեմբերի 12-18-ի ամփոփումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հոկտեմբերի 12-18-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը:

Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը և դաշտային անհրաժեշտ միջոցառումները։

Հովտային շրջաններում բազմամյա միջին ժամկետներին մոտ շարունակվել են աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները, ինչպես նաև կատարվել է պտղատուների և բանջարանոցայինների բերքահավաք։

Նախալեռնային շրջաններում կարտոֆիլի բերքահավաքը ավարտվել է, իսկ լեռնային շրջաններում դեռ շարունակվել է կարտոֆիլի, կաղամբի և հնդավորների բերքահավաքը։

Սկսվել է տերևների աշնանային գունաթափումը և տերևաթափը:
Հողի խոնավության պաշարները հողի 20–40 սմ խորության շերտում կազմել են լեռնային շրջաններում՝ 12-54%, նախալեռնային շրջաններում՝ 11-51%, իսկ հովտային շրջաններում՝ 11–42%։