Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 21:09 16-10-2026

Բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի, որոնցից 4-ը՝ երեխաներ. քաղաքապետարանի խոսնակը՝ «Երևան ուելնես»-ի դեպքի մասին

4 երեխա և 1 մեծահասակ բուժօգնություն են ստացել «Երևան ուելնես» մարզաառողջարանային համալիրի («Մուլտի ուելնես») լողավազանում քլորի մեծ չափաբաժնի պատճառով:

Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը:

«Բուժօգնություն է ցուցաբերվել հինգ անձի, որոնցից 4-ը երեխաներ են, իսկ 1-ը մեծահասակ (նա ազգությամբ հնդիկ է, աշխատակիցներից մեկն է)։ Անվտանգության նկատառումներից ելնելով դեպքի վայր է կանչվել շտապօգնության բրիգադ ու անձանց տրամադրվել է լրացուցիչ թթվածին` ապահովության համար»,– ասել է Ազարյանը։