Ներքին Տեսանյութ 44 րոպե առաջ - 21:55 14-10-2026

Մարդկային հոսքի պիկ ժամին դեպի Ազնավուր կենտրոն տանող հարթակը քանդել են ու վերանորոգում են. ահազանգ

Արմեն Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Cafesjian Center for the Arts (Cascade complex) դուք անգլուխ եք. մարդկային հոսքի պիկ ժամին բռնել եք դեպի Ազնավուր կենտրոն տանող հարթակն եք քանդել ու վերանորոգում։

Մարդիկ հասնում են վերև, հետո պարզում, որ պիտի իջնեն ու շրջանցիկ ճանապարհով ժայռամագլցմամբ զբաղվեն էս մթնշաղին։ Ու երեխաներով ընտանիքներն իրենց կյանքը ռիսկի ենթարկելով, ալպինիզմ են անում երկու ուղղություններով։

Դժվա՞ր էր վերևն ու ներքևը ցուցանակներ ու մարդիկ կանգնացնել, որ զգուշացնեին, որ ճանապարհը փակ է։ Մարդիկ խցանումներից փախել, էս ծուղակն են ընկել։ Ո՞ւմ են վատություն արել էս քաղաքի մարդիկ։

Մի մարդ էլ պատից թռել, ընկել ոտքն էր կոտրել։ Պառկած մնացել էր գետնին։

Տեսանյութ: