Ներքին 1 շաբաթ առաջ - 19:42 13-10-2026

Արթուր Մնոյանը՝ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետ

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Արթուր Տիգրանի Մնոյանը, տեղեկացնում է ՔԿ-ն։

Նրա կենսագրությունը.

«Ծնվել է 1993 թվականի հունվարի 26-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

III-X.2026թ. – ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ,
2025-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ,
IV-VI.2025թ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ,
2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ,
2020-2023թթ. – Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ,
2017-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2014-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
X-XI.2014թ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ,
2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի քննիչ:

Կրթություն

2013 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա»,-նշված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին