Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 17:15 13-10-2026

Միրզոյանը և Սիբիհան քննարկել են Հայաստան–Ուկրաինա առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակները

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ կարևորելով քաղաքական երկխոսության դինամիկ շարունակականությունը։

Արարատ Միրզոյանը և Անդրիյ Սիբիհան անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակների:

Մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում նախաձեռնությունների շուրջ:
Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, առկա խնդիրների կարգավորման և խաղաղության հնարավորություններին:

Ամենից շատ դիտված