Սպորտ 4 ժամ առաջ - 20:06 12-10-2026

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը «Սլովանում»

Սլովակիայի առաջնության 10-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» 1:1 հաշվով է ավարտել «Սկալիցայի» դեմ արտագնա հանդիպումը:

Յայա Տուրեի թիմի պատասխան գոլը 59-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը անցկացրել է 7 խաղ, դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: