Ուղիղ եթեր
Սպորտ 1 ժամ առաջ - 19:23 12-10-2026

Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը

Ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Չինաստանի Նինբո քաղաքում կմասնակցեն աշխարհի առաջնությանը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից կազմակերպվող տարվա գլխավոր մրցաշարը հյուրընկալելու է աշխարհի ուժեղագույն ծանրորդներին և անցկացվելու է Նինբոյի օլիմպիական մարզահամալիրում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է թիմերի վերջնական կազմերը: Այս մասին հայտնում է ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը:

Տղամարդկանց ընտրանու կազմը՝

Գառնիկ Չոլաքյան (65 կգ)
Գոռ Սահակյան, Տիգրան Կարապետյան (75 կգ)
Ռաֆիկ Հարությունյան, Մարտին Պողոսյան (85 կգ)
Դավիթ Հովհաննիսյան (95 կգ)
Գարիկ Կարապետյան (110 կգ)
Վարազդատ Լալայան (+110 կգ)

Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Հակոբ Փիլոսյանն է, մարզիչը՝ Դավիթ Մուրադյանը:

Կանանց ընտրանու կազմը՝

Ալեքսանդրա Գրիգորյան (57 կգ)
Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան (77 կգ)
Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան (86 կգ)

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, մարզիչը՝ Տարոն Թովմասյանը:

Ամենից շատ դիտված