Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ներկա է եղել Սինգապուրի Գրան պրիին՝ աջակցելու Ֆորմուլա 1-ի Ferrari-ի վարորդ Լյուիս Հեմիլթոնին։
45-ամյա Քարդաշյանը մրցուղի է ժամանել աչքի ընկնող կերպարով՝ կրելով ֆրանսիական Alaïa նորաձևության տան 2290 ֆունտ ստերլինգ արժողությամբ վարդագույն, թափանցիկ երկար զգեստ։ Նրա կերպարն ամբողջացրել են Hermès Mini Kelly պայուսակն ու խոշոր մուգ արևային ակնոցները։
Քիմի ներկայությունն աննկատ չի մնացել․ երկրպագուներն ու լուսանկարիչները շտապել են ֆիքսել աստղի յուրաքանչյուր քայլը։ Իսկ Հեմիլթոնը նրան դիմավորել է ժպիտով։
Քարդաշյանի հայտնվելը մրցուղու մեծ էկրաններին նաև կատակների առիթ է դարձել Sky Sports-ի մեկնաբան Մարտին Բրանդլի համար։ «Ես մի անգամ փորձել եմ»,- ասել է նա՝ հիշելով Մոնակոյի Գրան պրիի ժամանակ Քիմից հարցազրույց վերցնելու անհաջող փորձը։
Այդ ժամանակ, ըստ հրապարակման, Քիմն ու նրա քույրը՝ Քլոեն, անտեսել էին լրագրողին, ինչն առաջացրել էր հեռուստադիտողների դժգոհությունը։
Այս անգամ, սակայն, Քիմի ներկայության գլխավոր պատճառը Լյուիս Հեմիլթոնին աջակցելն էր, իսկ նրա նորաձև կերպարը դարձավ մրցուղու ամենաքննարկվող թեմաներից մեկը։