Իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին տեսաուղերձով դիմել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Բոչելին, ով «Ինտերի» մեծ երկրպագու է, շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին իրեն մարզաշապիկ նվիրելու համար։
«Շատ սիրելի Միկի, ստացա գեղեցիկ մարզաշապիկը։ Շատ շնորհակալ եմ և մաղթում եմ քեզ ամենայն բարիք։ Մինչ նոր հանդիպում»,- իր տեսաուղերձում նշել է Բոչելին։