Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 14:30 12-10-2026

Սևանում ջրատարից մուկ են հանել. երեխաները վատացել են, իսկ փորձաքննության պատասխանը եկել է «նորմալ»

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երկու օր առաջ Սևան քաղաքի Խաղաղության 16 հասցեի 5 հարկանի շենքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել. բնակիչները 2 օր խմելու ջրի խնդիր են ունեցել, ինչից հետո խողովակի փականը բացելիս այնտեղից սատկած մուկ էին հանել։ Բնակիչները նշում էին, որ մինչև սարսափելի բացահայտումը ջուրն օգտագործել են, ինչի հետևանքով երեխաների մոտ սրտխառնոց, փորացավ և փորլուծություն էր ի հայտ եկել։

Oragir.News-ը փորձել է պարզաբանում ստանալ կողմերից՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչ լուծում տրվեց խնդրին, արդյո՞ք ջուրն այժմ պիտանի է օգտագործման, և ինչպե՞ս է մեկնաբանվում բնակիչների առողջական խնդիրների փաստը։

«Վեոլիա Ջուր» ընկերությունից Oragir.News-ի հետ զրույցում հստակեցրին, որ ջրագծերը կապիտալ աշխատանքների ծրագրով 2020-21թթ. ամբողջությամբ փոխվել են և գտնվում են անթերի վիճակում։ Ըստ ընկերության՝ ներշենքային ցանցը իրենց սպասարկման տիրույթում չէ, և բնակիչները պետք է դիմեին համատիրությանը կամ քաղաքապետարանին։

Այնուամենայնիվ, Սևանի համայնքապետարանի կողմից որոշակի քայլեր ձեռնարկվել են։ Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը, իրենք կապ են հաստատել «Վեոլիա Ջրի» տեղական կառույցի պետի հետ և պարզել, որ խմելու ջրի նմուշն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության, և պատասխանը եկել է նորմալ։ Ըստ այդ տվյալների՝ ջրի բաղադրության մեջ որևէ շեղում կամ վտանգավոր փոփոխություն չի արձանագրվել, և այն պիտանի է օգտագործման։

Համայնքի ղեկավարի տեղակալը մեզ հետ զրույցում նաև պարզաբանեց, որ շենքում ջրի անջատումը կապված չի եղել խմելու ջրագծերի վթարի հետ։ Շինարարական կազմակերպությունն իրականացրել է կոյուղու հետ կապված աշխատանքներ, և ջուրն անջատվել է զուտ այն պատճառով, որ այդ ընթացքում շենքում ջրօգտագործում չլինի։

Անդրադառնալով բնակիչների առողջական խնդիրների և վախերի վերաբերյալ հարցին՝ համայնքի պաշտոնյան նշեց, որ բնակիչներն իրենց պաշտոնապես չեն դիմել, սակայն համայնքապետարանը պատրաստակամ է աջակցել։ «Եթե անգամ Վեոլիայի անելունն է, եթե կա խնդիր և մեզ են դիմում, փորձում ենք մեր ուժերի սահմաններում լուծել»,- շեշտեց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ տեղեկանալուն պես քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները մեկնել են հասցե։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ