Արտաքին 1 ժամ առաջ - 18:41 11-10-2026

Հանրային բարօրությունը կարելի է պաշտպանել՝ առանց մահապատժի կիրառման. Հռոմի պապ

Հռոմի պապը Մահապատժի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել։ Պապի հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ում մայոր Նիդալ Հասանի մահապատիժը ուղիղ եթերում հեռարձակելու որոշման մասին հայտարարությունից մի քանի օր անց։

X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ Լևոն XIV-ը մեջբերել է Կաթոլիկ եկեղեցու՝ մահապատժի վերաբերյալ նորացված ուսմունքը, որն ընդունվել է նրա նախորդի՝ Ֆրանցիսկոս պապի օրոք։ Ըստ եկեղեցու դիրքորոշման՝ մահապատիժը ոտնահարում է մարդու անքակտելի արժանապատվությունը։

«Հանրային բարօրությունը կարելի է պաշտպանել, իսկ արդարության պահանջները կատարել՝ առանց մահապատժի կիրառման»,- ասվում է պապի գրառման մեջ։

Նշվում է նաև, որ ժամանակակից քրեակատարողական համակարգերը հնարավորություն են տալիս պաշտպանել հասարակությունը՝ մեղավորներին չզրկելով քավության հնարավորությունից։

Պապն ուղղակիորեն չի անդրադարձել Հասանի՝ նախատեսվող մահապատժին։ Սակայն նրա հայտարարությունից մի քանի ժամ առաջ Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը քննադատել էր ԱՄՆ իշխանությունների որոշումը։

Պարոլինը մահապատժի հեռարձակումը համարել է «անընդունելի»՝ նշելով, որ մահը տեսարանի վերածելն անթույլատրելի է նույնիսկ ծանր հանցագործություն կատարած անձի դեպքում։ Նրա խոսքով՝ Կաթոլիկ եկեղեցին լիովին դեմ է մահապատժին, քանի որ այն անհամատեղելի է մարդկային արժանապատվության հետ և զսպող ազդեցություն չի ունենում։

Հասանը մեղավոր է ճանաչվել 2009 թվականին Ֆորտ Հուդ ռազմաբազայում հրաձգության հետևանքով 13 մարդու սպանության և ևս 32-ին վիրավորելու համար։ Նախապես հայտարարված որոշմամբ՝ նրա մահապատիժը պետք է իրականացվի դեկտեմբերի 3-ին։

2018 թվականին Ֆրանցիսկոս պապը փոփոխություն էր կատարել Կաթոլիկ եկեղեցու կաթեխիզիսում՝ ամրագրելով մահապատժի անթույլատրելիությունը ցանկացած հանգամանքում։ Մինչ այդ եկեղեցական ուսմունքը բացառիկ դեպքերում թույլ էր տալիս մահապատիժը, եթե այն համարվում էր մարդկային կյանքերը պաշտպանելու միակ միջոցը։

Պենտագոնի որոշմանը դեմ է արտահայտվել նաև ԱՄՆ կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի ղեկավար, արքեպիսկոպոս Փոլ Քոքլին։ Նա իր ցնցումն ու խոր վիշտն է հայտնել՝ իշխանությունների որոշումը որակելով որպես մահվան մշակույթի քարոզչություն և կոչ անելով վերանայել այն։

Քոքլին ընդգծել է, որ Հասանի կատարած հանցագործությունները չեն կարող արդարացվել, սակայն ծանր հանցագործություն կատարած անձի հրապարակային մահապատիժը միայն կխաթարի ամերիկյան հասարակության բարոյական հիմքերը։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
20:30 Չինաստանն ու Ֆրանսիան կխորացնեն ռազմավարական երկխոսությունն ու կհամագործակցեն համաշխարհային խաղաղության ամրապնդման ուղղությամբ