Արտաքին 3 ժամ առաջ - 18:20 10-10-2026

ԵՄ-ն հոկտեմբերի 12-ին նախատեսում է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը․ Կալասը քննադատել է ԱՄՆ որոշումը

Եվրամիությունը դժգոհ է ռուսական դիզելային վառելիքի ներմուծումը թույլատրելու ԱՄՆ որոշումից և մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փուլն ընդունել հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը իր ելույթում։

«Ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը Մոսկվային ավելի շատ եկամուտ կապահովի», – նշել է նա՝ կարծիք հայտնելով, որ դա կամրապնդի Ռուսաստանին ռազմական առումով։

Նրա խոսքով՝ հիմա «Ռուսաստանի վրա ճնշումը թուլացնելու ժամանակը չէ», և ԵՄ-ն «դա չի անի»։

«Երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարները կհաստատեն Ռուսաստանի դեմ ուղղված ամենամեծ սև ցուցակը», – ասել է Կալասը՝ նշելով, որ այս սահմանափակումները ուղղված կլինեն ռուսական ռազմական արդյունաբերությանը։

Ամենից շատ դիտված