Սպորտ 9 ժամ առաջ - 10:24 06-10-2026

Ջոկովիչը դուրս է եկել Պեկինի մրցաշարի եզրափակիչ

Աշխարհի 11-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարի եզրափակիչ։

Սերբ թենիսիստը կիսաեզրափակչում մրցեց աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևի հետ։ 7։5, 5։3 հաշվի ժամանակ ռուս թենիսիստը որակազրկվեց երկրպագուին գնդակով հարվածելու համար։

Ջոկովիչը 33-րդ անգամ անընդմեջ հաղթեց այս մրցաշարում, որի 6-ակի չեմպիոնն է։

Նա 7-րդ անգամ հանդես կգա այս մրցաշարի եզրափակչում։

Նշենք, որ China Open-ի մրցանակային հիմնադրամը 4 միլիոն դոլար է։

Ամենից շատ դիտված