Արտաքին 1 ժամ առաջ - 22:37 04-10-2026

Լատվիայի վարչապետի դաշինքը ստացել է 41 մանդատ

Լատվիայի վարչապետ Անդրիիս Կուլբերգսի «Միացյալ ցուցակ» (AS) դաշինքը երկրի 15-րդ Սեյմի ընտրությունների արդյունքներով ստացել է 41 պատգամավորական մանդատ, վկայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վերջնական տվյալները, հայտնում է Delfi-ն։

Լատվիայի ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը բոլոր 1059 ընտրատեղամասերում։ Այսպիսով, Լատվիայի նոր խորհրդարանում կներկայացվեն վեց քաղաքական ուժեր։

Ընդհանուր առմամբ ընտրություններին քվեարկել է 807 072 մարդ, կամ ընտրողների 51,81%-ը։

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հոկտեմբերի 5-ին և 6-ին կհանդիպի նոր Սեյմ անցած բոլոր 6 քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։

Երկուշաբթի նախագահը բանակցություններ կվարի «Միացյալ ցուցակի», «Լատվիան առաջին տեղում», «Ինքնիշխան իշխանություն / Նոր լատիշների միավորում» և Ազգային միավորման հետ։ Երեքշաբթի նա կհանդիպի «Պրոգրեսիվների» և «Նոր միասնության» ներկայացուցիչների հետ։

Լատվիայի 15-րդ Սեյմն ընտրվել է հոկտեմբերի 3-ին։

Ամենից շատ դիտված