Ավելին 1 ժամ առաջ - 11:00 03-10-2026

ԶԼՄ-ները բացահայտել են Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահшրած օմանցի օդաչուի ինքնությունը

ԶԼՄ-ները բացահայտել են Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օմանցի օդաչուի ինքնությունը:

CNN-ը գրում է, որ տղամարդը Օմանի քաղաքացի Համարդ ալ-Համամին է, որը բնակվում էր ԱՄԷ-ում։ Նրա հայրը օմանցի է եղել, իսկ մայրը՝ սիրիացի։ Օդաչուի ինքնությունը հաստատել է իսրայելցի պաշտոնյան։

Ինտերնետային հարթակներից մեկում նրա պրոֆիլում նշված է, որ նա յոթ տարի աշխատել է Oman Air-ում, իսկ 2025 թվականի փետրվարին հեռացել է ընկերությունից։ Այնուհետև՝ 2025 թվականի հունիսին, աշխատանքի է անցել Royal Air Maroc-ում և ընկերությունից հեռացել 2026 թվականի հունվարին։ Այդ էջում Flydubai-ի մասին որևէ հիշատակում չկա, սակայն իսրայելցի պաշտոնյան պնդում է, որ ալ-Համամին այդ ընկերությունում աշխատել է ընդամենը ութ ամիս։

The Wall Street Journal-ի տվյալներով՝ նախկինում նա Օմանում հեռացվել էր թռիչքներից՝ նրա արմատական հայացքների վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Չնայած դրան՝ հետագայում նրան աշխատանքի է ընդունել Flydubai-ն և թույլատրել կատարել ԱՄԷ-ի ու Իսրայելի միջև չվերթներ։ Միևնույն ժամանակ հայտնի չէ՝ արդյոք Օմանը օդաչուի վերաբերյալ տեղեկություններ փոխանցել է այլ երկրների կամ ավիաընկերությունների։

ԱՄԷ-ի իշխանությունները շարունակում են հետաքննել Դուբայ-Թել Ավիվ չվերթում տեղի ունեցած միջադեպը, որից հետո ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։

CNN-ի կողմից ալ-Համամիի հեռացված X սոցիալական ցանցի հաշվի վերլուծությունը ցույց է տվել, որ նա խորապես կրոնական հայացքներ ունեցող և կանանց նկատմամբ ատելությամբ ու խտրական վերաբերմունքով աչքի ընկնող անձ է եղել։

Հիշեցնենք, որ Flydubai-ի օդաչուներից մեկը փորձել էր միտումնավոր ավիաաղետ ստեղծել։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը