Նիկոլ Փաշինյանը, «հերոսության» հերթական խմբաքանակը սպառելով իր էլեկտորատի վրա, անցել է պրագմատիկ դաշտ։ Վերջին օրերին շրջանառության մեջ է հայտնվել թեզ, թե իբր իշխանությունները մեծահոգաբար շարունակելու են ռուսական կողմի հետ, ռուսական պայմաններով հետագա համագործակցությունը։
Իհարկե, իշխանությունները չեն մանրամասնում դրան նպաստող էական պատճառը․ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ֊ն ունի վիթխարի վարկային պարտավորություններ, որոնք 2024 թվականի ֆինանսական տարվա արդյունքներով կազմում են 82.9 միլիարդ դրամ, որը կրկնակիից ավելին է 2024 թվականի 41 միլիարդ դրամ հասույթից։
Վարկատուների կառուցվածքում միայն ՌԴ միջպետական վարկը կազմում է 42 տոկոս։