«ՀայաՔվեն» հայտարարում է ՏԻՄ ընտրություններին իրենց մասնկացության մասին: Առաջին անգամ նրանք անմիջական մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին՝ թեկնածություն դնելով 2 համայնքում՝ Գավառում ու Գորիսում:
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հրավիրված ասուլիսի ժաանակ «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը նաև անրդադարձավ երեկ Շաքի գյուղում տեղի ունեցած աղմկահարույց դեպքին, երբ ադրբեջանցի զինծառայողը, ապօրինի հատելով ՀՀ սահմանը, մեկ գիշեր բնակվել էր Շաքիի բնակչի տանը՝ օգտվելով նրանց բացակայությունից, այնուհետև 3 երեխաների ներկայությամբ կրակել նրանց մոր վրա, առողջական վնաս պատճառել նաև երեխաներին:
Չալաբյանը նշեց, որ միջադեպը ցույց է տալիս անվտանգային համակարգի բարձիթողի վիճակը:
«Ուզում եմ արձանագրել այն փաստը, որ վարչախումբը մի քանի օր իմացել է ՀՀ տարածք ադրբեջանցու հնարավոր ներխուժման մասին, և դիվերսանտը վնասազերծվել է Շաքիի բնակիչների կողմից, որը ցույց է ատլիս, թե որքան բարձիթողի վիճակում է մեր անվտանգային համակարգը, որ ադրբեջանցի զինծառայողը կարող է մի քանի օր չբռնվել ու միայն բնակիչների հետ ընդհարումից հետո նրան վնասազերծեն, ընդ որում մեծ բախտավորություն է, որ այդ կինը վիրավորում է ստացել ու կյանքին վտանգ չի սպառնում: Միջադեպը կարող էր ողբերգական ավարտ ունենալ: Պարտադիր է, որ էդ անձը ՀՀ տարածքում դատվի, ցմահ դատապարտվի և միայն ՀՀ օրենքներով դատվելուց հետո կարելի է խոսել արտահանձնելու, փոխանակելու մասին:
Չալաբյանն անդրադարձավ նաև Oragir.News-ի հարցին՝ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու իշխանության մտադրության մասին, նշելով, որ դրա հանձնումը հակասահմանադրական ու անօրինական է, և կա միայն մի տարբերակ.
«Դա կարող է տեղի ունենալ միայն մի տարբերակով, եթե դրվի համապետական հանրաքվեի և ժողովուրդը դրան կողմ քվեարկի, բայց նման բան լինել չի կարող, որովհետև համաձայն տարբեր սոցհարցումների, ժողովրդի 90 կողմը դեմ է դրան: Տիգրանաշենը երբևէ Ադրբեջանին չի պատկանել: Եվ եթե իշխանությունը պնդում է, որ ներկայացնում է ժողովրդին, ապա նա առնվազն պիտի կատարի ժողովրդի կողմից իրեն տված մանդատը, իսկ ժողովուրդն իրենց մանդատ չի տվել ՀՀ ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնելու»:
Oragir.News-ը նաև հետաքրքվեց՝ ինչու սեպտեմբերի 27-ին իշխանության որևէ ներկայացուցիչ չայցելեց Եռաբլուր ու ոչ մի խոսք չասաց 44-օրյա պատերազմի ու նահատակների մասին: Չալաբյանը նշեց, որ դա իրենց երեսին քաղաքական խարան է, որը, որքան էլ փորձեն, մաքրել չեն կարող: