Ներքին 1 ժամ առաջ - 10:09 02-10-2026

Արփինե Սարգսյանը պետական պարգևներ և շնորհակալագրեր է հանձնել ՆԳՆ ծառայողներին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պետական պարգևներ և շնորհակալագրեր է հանձնել ՆԳ նախարարության և ենթակա մարմինների մի շարք ծառայողների, տեղեկացնում է նախարարությունը։

«Շնորհավորելով պարգևատրվածներին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ յուրաքանչյուր պարգևի հիմքում ամենօրյա հետևողական աշխատանքն է, դժվարին իրավիճակներում գործելու պատրաստակամությունն ու ծառայողական պարտքի գիտակցումը։

Նա ընդգծել է, որ անհատական խրախուսանքը նաև կոլեկտիվ աշխատանքի գնահատանք է․ յուրաքանչյուր պարգևատրված ծառայողի ձեռքբերումներում արտացոլվում է նաև նրա ներկայացրած ստորաբաժանման աշխատանքը։

Նախարար Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պարգևները նոր ձեռքբերումների խթան կհանդիսանան ինչպես պարգևատրվածների, այնպես էլ մյուս ծառայողների համար՝ ընդգծելով, որ անհատական հաջողություններն առավել արժեքավոր են, երբ նպաստում են ամբողջ համակարգի կարողությունների ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան