Արտաքին 1 ժամ առաջ - 23:57 01-10-2026

ԵՄ-ն լրացրել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո պակասուրդը

Ուկրաինայի 24 միլիարդ եվրոյի ֆինանսական պակասուրդի հարցը լուծվել է։ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է, որ 2026 թվականի համար Կիևի ֆինանսական և ռազմական կարիքներն ամբողջությամբ ապահովված են։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Հայտարարությունը հաջորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության բյուջեում 24 միլիարդ եվրոյի պակասուրդի մասին հաղորդմանը, ինչը Բրյուսելին նախապես կանգնեցրել էր փակուղու առջև։

«Համատեղ ջանքերի շնորհիվ մենք գտել ենք ռեսուրսներ՝ 2026 թվականին Ուկրաինայի բյուջետային և պաշտպանական կարիքները հոգալու համար։ Այս քայլով ԵՄ գործադիր մարմինն ավարտին է հասցնում օգոստոսի վերջին սկսված քննարկումը։ Այն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դաշնակիցներին կոչ էր արել լրացնել պակասուրդը՝ զգուշացնելով, որ վտանգված են սպառազինության կենսական նշանակության մատակարարումները», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Այդ ժամանակվանից ի վե՝ր Եվրոպական հանձնաժողովը տեխնիկական խորհրդակցություններ է անցկացրել Ուկրաինայի կառավարության հետ՝ պարզելու ֆինանսական դեֆիցիտի չափը։

Սկզբնական շրջանում ԵՄ պաշտոնյաները դժկամությամբ էին ընդունում 24 միլիարդ եվրոյի գնահատականը՝ այն համարելով անսպասելի և ոչ բավարար հիմնավորված։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»