Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 19:40 27-09-2026

Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին համաձայնության գալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։ Վկայակոչելով զոհերի մեծ թիվը՝ Թրամփը լրագրողներին ասել է այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Նրա խոսքերի մի մասը հրապարակվել է Fox News-ի կողմից։

«Ես ուզում եմ, որ նա բանակցի Պուտինի հետ, և ես ուզում եմ, որ Պուտինը բանակցի նրա հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Նա պնդել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ամեն ամիս տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում , և նրանց մոտավորապես 97 տոկոսը զինծառայողներ են։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, Bloomberg-ի աղբյուրները հայտնել էին, որ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նրան հրավիրել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահը հրաժարվել է։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահի գրասենյակը պաշտոնապես հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը չի հրավիրել Վլադիմիր Զելենսկիին Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։

Կրեմլը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը հնարավոր կլինի միայն Մոսկվայում:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
21:13 «Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է