Արտաքին 4 ժամ առաջ - 09:54 26-09-2026

Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սևերսկի շրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

Նրա խոսքով՝ կան զոհեր, սակայն նրանց ճշգրիտ թիվը առայժմ չի հստակեցվում։

Եվս մեկ մարդ ստացել է ծանր վնասվածքներ։ Նրան հոսպիտալացրել են շրջանային հիվանդանոց, որտեղ ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են բնակելի շենքը։ Բացի այդ, շրջանում հրդեհներ են տեղի ունեցել երկու ձեռնարկությունների տարածքում, որոնց անվանումները նահանգապետը չի հստակեցրել։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Կոնդրատևը հանձնարարել է Սևերսկի շրջանի ղեկավարին օգնություն ցուցաբերել տուժածին և զոհվածների ընտանիքներին։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան