Ներքին Արտաքին 3 շաբաթ առաջ - 13:33 25-09-2026

9-ամյա հայ երեխան հարձակման է ենթարկվել Իսրայելում

Երուսաղեմում՝ Յոմ Կիպուրի օրը, հեծանիվ վարելիս 9-ամյա հայ քրիստոնյա տղայի՝ Վիլյամի վրա պղպեղի սփրեյ են փչել իսրայելցի հրեա ծայրահեղականները։

Այս մասին հայտնում է հայկական 301 մուլտիմեդիա լրատվական միջոցի թղթակից Գեղամ Բալյանը։

Աղբյուրը մանրամասնում է, երեխան երաժշտություն լսելով հեծանիվ քշելիս է եղել, երբ նրան մոտեցած տղամարդիկ սպառնական կերպով մոտեցել են և պահանջել են հանել ականջակալները։

Լսելով, որ նա անգլերեն է խոսում, նրանցից մեկն ասել է. «Անգլերեն չխոսե՛ս, հրեանե՛ր են»՝ և հարձակվել նրա վրա։

Տարածված տեսանյութում մեջ լսվում է, թե ինչպես է մայրը փորձում հանգստացնել 9-ամյա Վիլյամին՝ վստահեցնելով, որ փոքր քույրը՝ Արևը, ապահով է։

Յոմ Կիպուր (եբրայերեն՝ יוֹם כִּיפּוּר‎), հայտնի է նաև «Քավության օր» կամ «Ահեղ դատաստանի օր» անուններով: Այն հուդայականության ամենասուրբ, կարևոր և հանդիսավոր օրն է։

Այս տարի այն նշվել է սեպտեմբերի 20-ի մայրամուտից մինչև սեպտեմբերի 21-ի մթնշաղը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին