Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 18:14 23-09-2026

Քարերը գլխներիս են թափվում, շենքը արդեն վրեքս կփլվի, բայց մարզպետն ասում է՝ հլը ժամանակը չէ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

70-ամյա Մկրտիչ Վարդերեսյանը կնոջ հետ ապրում է Գյումրիի Տիգրան Մեծ 5 հասցեում գտնվող վթարային շենքում, որը ճանաչվել է 3-րդ աստիճանի վթարային։

Այս շենքը, ինչպես քաղաքի մյուս վթարայինները, մնում են անորոշ ճակատագրով։

Oragir.News-ի հետ զրույցում նա նշում է, որ 3 մուտք ունեցող շենքում ընդամենը 4 ընտանիք է ապրում, իսկ նախկին բնակիչները լքել են շենքը՝ քանի որ ո՛չ պայմանները բարվոք են, ո՛չ հույս կա, որ խնդիրը կլուծվի։

Նշենք, որ 2024 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվել էր գումար հատկացնել շենքի նախագծային փաստաթղթերի մշակման համար, սակայն միջոցները կամ չեն օգտագործվել, կամ շինարարությունը չի սկսվել հստակ ժամկետներով։

Գյումրեցի տղամարդը սրտնեղում է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի պատասխանից, ասել է` դեռ ժամանակը չէ, իսկ իրենք 30 տարուց ավելի է՝ սպասում են, որ կլուծվի իրենց շենքի խնդիրը. «Քարերը գլխներիս են թափվում, շենքը արդեն վրեքս կփլվի, բայց մարզպետն ասում է՝ հլը ժամանակը չէ»։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան