Ներքին Միտք 1 ժամ առաջ - 21:54 22-09-2026

2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղել․ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրել է.

«Երևանում հրավառություն էր…

Հանրապետության հրապարակի երկնքում հրավառության այս լուսանկարն արվել է 2020 թվականի սեպտեմբերի 21-ի գիշերը: Հազարավոր հայ երիտասարդներ այդ պահին չեն գիտակցում, որ հաշված օրեր է մնացել ապրելու համար…

Այդ օրը, սակայն, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, «Հայրենիքին մատուցած սեռական ծառայությունների համար» վերջին աստիճանի մեդալի արժանացած գործակալ-պաշտոնյաները, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան զինվորականները, քաջատեղյակ էին, որ հաշված օրեր անց ադրբեջանական զինուժը հարձակման է անցնելու. ունեին հետախուզական տվյալներ շփման գծի երկայնքով ադրբեջանական զինուժի աննախադեպ կուտակումների մասին:

Սակայն այդ պահին որևէ գործողություն, որևէ քայլ չձեռնարկվեց բանակի անձնակազմի անվտանգությունն ապահովելու ու քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներից խուսափելու համար իրազեկման տեղեկատվություն ապահովելու համար:

Անցավ ևս 5 օր: Սեպտեմբերի 26-ին, պատերազմի մեկնարկից հաշված ժամեր անց, Նալբանդյան փողոցում, ԱԱԾ շենքի դիմաց, բեմադրվեց ԲՀԿ-իշխանություն հերթական քաշքշուկը: Լրահոսը լցված էր քաշքշուկի տեսարաններով, բայց ոչ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին ահազանգերով: Այդ օրը բանակի անձնակազմը համապատասխան հրաման չստացավ նոր բնագծեր զբաղեցնելու ու ռազմական գործողությունների նախապատրաստվելու համար: Հրամայված էր պարտվել ու այդ պարտությունը պետք է ձևակերպվեր հնարավորինս շատ մարդկային ու զինտեխնիկայի կորուստների տեսքով, այլապես «խաղաղապահների» ներկայությունը լավ զինված ու մարտունակ Պաշտպանության բանակի անձնակազմի կողքին առնվազն ծիծաղելի կթվար:

Նիկոլ Փաշինյանն ու իր մարդակեր բանդան ստանձնեցին այս սոսկալի պարտությունը սպասարկողի ու կառավարողի դերը, աջակցություն ու երաշխիքներ ստանալով նույնիսկ այդպիսի ծանր պարտությունից հետո իշխանության մնալու համար: Գլխավոր ստորագույն գործողությունը, որի համար պատրաստել էին իրեն ու ՔՊ-ական խունտան` հաջողությամբ էր պսակվել: Նոյեմբերի 10-ին նա բունկերից ելույթ կունենա` խոստանալով «սոցիալական պարտավորությունների» կատարում զոհվածների, վիրավորների ու անհետ կորածների ընտանիքների համար: Ու այստեղ նաև հասկանում ես, որ Նիկոլի համար երաշխավորված պարտության ելքով պատերազմը նախապես հաշվարկված էր նաև որպես սոցիալական նախագիծ. կզոհվեն ու կտուժեն սոցիալապես անապահով ընտանիքների զավակները և կստանան համապատասխան հատուցում:

Հետո Նիկոլը կասի, որ կառավարության շենքից գողացել են իր ժամացույցը, օծանելիքն ու համակարգիչը… Այդ օրերին գեներալ Մուրադովը Բաքվից հայ գերիների դիակներ կբերի իր ինքնաթիռով: Դրանք այն տղերքի դիակներն էին, ովքեր գերության մեջ չէին կոտրվել ու իրենց պատմությունները դեռ կլսենք…

Իսկ Նիկոլի ու նրա հանցավոր թիմի համար կարված պարտությունը խաղաղություն չբերեց ու չի էլ բերելու: Ադրբեջանին բնավ հարկավոր չի խաղաղության ինչ որ խոսույթներ ու գործողություններ: Բաքուն տեսնելով դիմացի ստորաքարշությունն ու նորանոր զիջումներ անելու պատրաստակամությունը, վստահաբար նոր բնագծեր կզբաղեցնի` Հայաստանի դեմ կիրառելով պատերազմի սպառնալիքի խաղաքարտը, ճիշտ և ճիշտ այն նույն խաղաքարտը, որով Նիկոլն այս տարեսկզբին ընտրարշավի ընթացքում ահաբեկում էր ՀՀ քաղաքացիներին` սպառնալով իրեն չընտրվելու դեպքում սպասվող «աղետաբեր» հեռանկարով:

Խաղաղության հայտարարությունները նիկոլական հանցագործությունների նոր արարն են: Այն թմրեցնելու է բնակչության առավել անմեղսունակ ու տգետ հատվածին, ով կուրորեն հավատալու է պատանդների կարգավիճակով քստմնելի գործողությունները տակավին շարունակող հանցախմբին ու չի պաշտպանի իրեն ու իր ընտանիքի անդամներին վտանգի դեպքում:

Պետություններն ու ազգերը ձևավորվում կայանում ու ձևակերպում են իրենզ ազգային ու պետական ինքնությունները միայն ու միայն հաղթանակների ու գերագույն ճիգերի արդյունքում ստացած արդյունքների շուրջ: Անգամ այդ պատումներն ու հերոսապատումները ձևակերպվում են արհեստականորեն` միավորվելու ու համախմբվելու համար ոգևորիչ լիցք ունենալու համար:

Նիկոլի պատկերացրած երկիրը միակն է, որտեղ պաշտոնապես քարոզվում է պարտություն, իսկ հաղթանակները դիտվում են անցանկալի: Միայն ամենավերջին ստորաքարշն ու անբարոյականը կարող է մոռանալ վերջին ութ տարիների հայտարարությունների բովանդակությունների իրարամերժություն ու ստահակներին վայել եղանակով դրանք հերքող ու հակասող ձևակերպումները:

Իսկ պատերազմի մեկնարկին մնացել էր մի քանի օր: Գիտեին, որ սկսվելու է, գիտեին, որ առաջին օրն ունենալու ենք մեծաթիվ զոհեր, գիտեին, որ գումարները նախապես կուտակված էին` փոխհատուցում տալու համար:

Վեց տարի անց Երևանում կրկին բյուջեն մսխելու նպատակով կազմակերպված հրավառություն էր` ճոխ հոնորարներով, Նիկոլ Փաշինյանին սիրված կատարողների շնորհակալական խոսքերով ու ստեղծագործական խմբերի ինքնամոռաց կատարումներով…
Փող կար, շատ փող, այս անգամ` մեջ-մեջ անելու համար…»:

Ամենից շատ դիտված

19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
08:19 Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի