Ուղիղ եթեր
Սպորտ 1 ժամ առաջ - 20:12 19-09-2026

Մեր հաղթանակը ՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Հայաստանի տղամարդկանց հավաքականը տարել է չորրորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբ:

Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Շանթ Սարգսյանը։

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: