Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեյը կրկին կոչ է արել դանդաղեցնել արհեստական բանականության զարգացումը՝ ընդգծելով անվտանգության ավելի խիստ վերահսկողության անհրաժեշտությունը։
Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հակադարձել է՝ պնդելով, որ AI-ի զարգացումը պետք է շարունակել արագ տեմպերով։ Նրա խոսքով՝ դանդաղեցումը կարող է առավելություն տալ Չինաստանին։
OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը ևս ընդգծել է անվտանգության միջոցների խստացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ AI-ի արագ առաջընթացը պահանջում է վերահսկողության «նոր մակարդակի խստություն»։

Ամոդեյը առաջարկում է AI ընկերություններում անկախ գնահատողների ներգրավում, դեմոկրատական երկրների միջև անվտանգության չափանիշների համակարգում և հետագայում՝ միջազգային ավելի լայն համագործակցություն։