Ներքին 1 ամիս առաջ - 14:01 18-09-2026

Բնակարանում բռնկված հրդեհը կանխվել է

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 06։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։33-ին, մարվել՝ 06։45-ին։ Այրվել են կենցաղային իրեր։

Ամենից շատ դիտված