Ներքին 1 ամիս առաջ - 19:15 17-09-2026

«Սևան» ՔԿՀ ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժինը բացահայտել է ներնետման դեպք։

Այդ մասին նշված է ԱՆ քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը սեպտեմբերի 15-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, դիտաշտարակում հերթապահություն իրականացնելիս, ահազանգել է այն մասին, որ հիմնարկի քողարկող պատից դուրս նկատել է մարդկային շարժ։

Ահազանգից անմիջապես հետո «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են նշված հատվածի տեղազննություն, որի արդյունքում հայտնաբերել են ներնետված 2 պոլիէթիլենային շիշ՝ կպչուն ժապավենով փաթեթավորված։ Զննությամբ փաթեթներում հայտնաբերվել են բջջային հեռախոս, USB լար, բջջային հեռախոսի լիցքավորիչ և պատյան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Ամենից շատ դիտված