Հայաստանում քաղբանտարկյալների թիվն արդեն «միս ու արյուն» է ստացել. նոր փաստահավաք զեկույցում ներառված է առնվազն 32 անուն:
2026 թվականի հուլիսի 14-ին ձևավորված Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց հարցերով հանձնաժողովը հրապարակել է աղմկահարույց զեկույց, որը փաստագրում է 2026 թ. հունիս-հուլիս ամիսներին (ընտրական և հետընտրական շրջանում) առերևույթ քաղաքական դրդապատճառներով իրականացված մարդու իրավունքների համակարգային խախտումները:
Այս խորքային ճգնաժամի, պետական ռեպրեսիաների մասին
Oragir.News-ի տաղավարում խոսել է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Երբ վերևներից հայտարարվում է «համակարգային պետական հեղափոխության» մասին, օրենքն ու իրավունքը մի կողմ են դրվում: Արդյունքում ձևավորվում է ոչ թե իրավական պետություն, այլ հակաիրավական միանձնյա բռնապետություն»,- կարծում է մեր զրուցակիցը:
Ի հեճուկս ժողովրդավարական պրակտիկայի, ընտրություններից հետո հետապնդումների ալիքն ավելի է հզորացել:
Թիրախում միայն ընդդիմախոսները չեն. «Ցանկացած այլախոհություն ընկալվում է որպես թշնամություն»։
Հայաստանում քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ մանրամասն տվյալներով և անվանական ցուցակով զեկույցն արդեն հասանելի է «Կոմիտե 26» ֆեյսբուքյան էջում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան