Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 17:10 15-09-2026

Ադրբեջանը վերականգնել է իր «տարածքային ամբողջականությունը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վերականգնել է իր «տարածքային ամբողջականությունն» ու ինքնիշխանությունը՝ վերջ դնելով «օկուպացիային» և «անջատողականությանը»։

«Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը հողին են հավասարվել։ Մեր ժողովրդի նկատմամբ իրականացվել է էթնիկ զտում։ Մոտ մեկ միլիոն ադրբեջանցիներ, հայկական պետության էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով, վտարվել են իրենց հայրենի հողերից»,-ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ 30 տարի շարունակված բանակցությունները արդյունք չեն տվել, քանի որ Հայաստանը չի ցանկացել կամովին հեռանալ «ադրբեջանական» տարածքներից, իսկ նրան աջակցող պետությունները ձգտել են ձգձգել կարգավորումը։

«Ադրբեջանի ժողովուրդը վերջ դրեց այս անարդարությանը և ստեղծեց համաշխարհային նախադեպ»,-հոխորտացել է Ալիևը։

Նշել է, թե իբր Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում «ազատագրել է տարածքները և վերականգնել իր իրավունքներն ու ազգային արժանապատվությունը»։
«Մենք օկուպանտներին վտարեցինք մեր հողերից, Ադրբեջանի դրոշը բարձրացրինք Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի յուրաքանչյուր անկյունում, վերջ դրեցինք անջատողականությանը։ Անջատողականների առաջնորդները, ռազմական հանցագործները այսօր պատիժ են կրում ադրբեջանական բանտերում։ Սա նույնպես արդարության հաղթանակն է»,-հայտարարել է այդ երկրի առաջնորդը։

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
18:54 Թուրքիան երեխաների աղքատության ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է