Ներքին 2 ամիս առաջ - 21:14 14-09-2026

Ջրի մեջ՝ սնդիկ, նախարարի կոչ՝ «շշալցված ջուր օգտագործեք»․ սա՞ է առողջապահության կանխարգելիչ քաղաքականությունը

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը առողջապահության նախարարին հիշեցնում է՝ պաշտոն ունենալը միայն հրամաններ ստորագրելը չէ, պետական կառավարման պատասխանատվություն է պետք ունենալ։

Առողջապահության փորձագետը հիշեցումն անում է Ծավում տեղի ունեցածի կոնտեքստում․ այնտեղ բնակիչն էր ծորակից հոսող ջրում մետաղական զանգված հայտնաբերել ու ահազանգել։ Ջրի նմուշառումից հետո պարզվել էր՝ սնդիկի պարունակությունը շատ բարձր է։

Անուշ Պողոսյանը այս առնչությամբ, մասնավորապես, գրել է․

«Հորդորում եմ՝ այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը։

Գանգատների՝ թուլություն, գլխացավ, սրտխառնոց, այտուցներ, ձեռքերի դող, մաշկի ցանավորում կամ ինքնազգացողության այլ վատթարացման դեպքում անհապաղ դիմել բժշկի»։

Այս կոչն անում է այն նախարարը, որի օրոք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնները «օպտիմալացվեցին»։

Այն կենտրոնները, որոնք պիտի վերահսկեին ու ստուգեին ջրի որակը, ոչ թե սպասեին, որ բնակիչը իր ծորակից մետաղական զանգված գտնի ու ահազանգի։

Այսինքն՝ համակարգը պետք է կանխարգելեր, բայց փաստացի սպասեց, մինչև բնակիչը հայտնաբերեց խնդիրը։
Հիմա էլ բնակչին ասում են՝ ջուրը մի օգտագործեք, իսկ վատ ինքնազգացողության դեպքում դիմեք բժշկի։

Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել։
ՀՎԿԱԿ-ի պրոֆեսիոնալներին ազատեցին աշխատանքից, իսկ տնօրեն նշանակվեց մեկը, որի համար կորտիզոլն ու ադրենալինը նույն հորմոններն էին։

Երբ մասնագետին փոխարինում են ոչ մասնագետով, դրա հետևանքների համար էլ ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի։

Պաշտոն ունենալը միայն հրամաններ ստորագրելու իրավունք չէ։ Պաշտոնը նաև պատասխանատվություն է՝ ինչ ես վերահսկել, ինչ չես վերահսկել, ինչ ես կանխել և ինչ ես թույլ տվել, որ տեղի ունենա։

Ջրի մեջ սնդիկի հարց, բնակչի ահազանգ, հետո՝ «շշալցված ջուր օգտագործեք»։
Իսկ եթե վաղը որևէ մեկը դրա հետևանքով առողջական խնդիր ունենա՞։
Ո՞վ է պատասխան տալու։

Թե՞ կրկին պատասխանատուն բնակիչն է լինելու, որ ժամանակին չի իմացել՝ իր ծորակից եկող ջուրը կարելի՞ է օգտագործել, թե՞ ոչ։

Սա՞ է առողջապահության կանխարգելիչ քաղաքականությունը։
Սա՞ է պետական կառավարման պատասխանատվությունը։
Ի՞նչ ասեմ…
Ապագա կա… »։

Ամենից շատ դիտված

12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
20:13 Լուլան Թրամփին, Պուտինին և Սիին կոչ արել միասին խմել
19:59 Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
16:08 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»
17:35 2013-ը մեկ գիշերվա որոշում չէր, Եվրոպան փոխեց խաղի կանոնները. Արմեն Աշոտյանը բացահայտում է 2013-ի որոշման նախապատմությունը
14:18 Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. Հետք