Ուղիղ եթեր
Ներքին 53 րոպե առաջ - 13:19 14-09-2026

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում։

Գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։

«Խոր ցավով ու ընդվզումով դիտեցինք սոցիալական ցանցերը ողողած այս տեսանյութերը։

Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացմունքով» դիտում ու լսում՝ մեր սուրբերի աղոթքով, նահատակների արյունով ու ժողովրդի ստեղծագործ ոգով դարերի ընթացքում կանգնած մեր եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները որպես աղվանական կառույցներ։ Պատմության ի՜նչ ահավոր խեղաթյուրում մեր աչքերի առջև...։

Արդարև, ընդվզեցուցիչ մի երևույթ, որ հետևանք է մեր անմիաբանության ու անհեռատես քաղաքականության։ Ցավալի երևույթ, որ մեզ պետք է մղի ինքնագիտակցության և համախմբվելու մեր հայրենիքի ու ազգի գերագույն ու ընդհանրական արժեքների, շահերի ու իդեալների շուրջ։

Ուսումնասիրում ենք, հույս ունենք ու աղոթում, որ «իրական» Հայաստանից մասեր Շուշիի ճակատագրին չենթարկվեն՝ խաղաղության կեղծ շպարի ետևում...»։

Ամենից շատ դիտված

15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
14:33 Գլենդելում հայ եղբայրները այրվող ծերանոցի շենքից փրկել են 6 տարեցի
17:32 Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր
16:47 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում և ավելանալու հացի մասով. քաղաքագետ