Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 12:28 14-09-2026

Ինչո՞ւ են հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը դուրս եկել երդման տեքստից. Կարապետյանը՝ Գալյանին

Տիկի՛ն Գալյան, կառավարության անդամի նախորդ երդման տեքստում կար հայրենիք, ժողովուրդ և ազգ բառերը: Արդյոք այս տեքստում կա՞ հայրենիք, ժողովուրդ և ազգ բառերը և հասկացողությունները:

Այս մասին կառավարության անդամի երդման նոր տեքստի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրեց Նարեկ Կարապետյանը:

«Պարո՛ն Կարապետյան, այստեղ կա Հայաստանի Հանրապետություն հասկացությունը, որն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը: Հանրապետություն բառը, և կան հետևյալ զկբունքները՝ մենք պետք է գործենք այդ հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման սկզբունքները»,- պատասխանել է Սրբուհի Գալյանը:

Նարեկ Կարապետյանն արձանագրեց, որ «համազգային նպատակներ» հասկացությունը, նաև կառավարության անդամի՝ ժողովրդի առջև ունեցած պարտավորության մասին նշումը դուրս են եկել նոր տեքստից:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված