Ներքին 1 ժամ առաջ - 14:16 10-09-2026

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ մի շարք վայրերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սեպտեմբերի 10-15-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`արևմտյան`2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։