Արտաքին 1 ամիս առաջ - 14:55 06-09-2026

Բալիում չեղարկվել են տասնյակից ավելի չվերթներ հրաբուխի պատճառով

Ինդոնեզիայի Բալի կղզու Բալիի միջազգային օդանավակայանը չեղարկել է տասնյակից ավելի չվերթներ՝ Անակ Կրակատաուում շարունակվող հրաբխային ակտիվության պատճառով:

Այս մասին հաղորդում է Antara-ն՝ հղում անելով օդանավակայանի վարչակազմին։

Անակ Կրակատաուի անընդհատ ժայթքումը դիտվում է սեպտեմբերի 4-ի ուշ երեկոյից։ Այն ուղեկցվել է որոտով, ցնցումներով, լավայի շատրվաններով։

Արբանյակային տվյալների համաձայն՝ հրաբխային մոխիրը բարձրացել է ծովի մակարդակից մոտ 14,6 կիլոմետր բարձրության վրա։