Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ինտենսիվ գրառումներ է անում առ այն, որ արտահանման ծավալով հասանք այս ու այն մակարդակին, որ ԵՄ արտանվելու է այսքան մթերք և ոգեշնչող այլ պատմություններ։
Պարոն նախարարը ուղղակի պետք է իմանա, որ արտահանել դեռևս չի նշանակում վաճառել, հետևաբար դժբախտ դարձած գյուղացու ոչինչը չի ավելանում, եթե նրա ծիրանը հայտնվում է օրինակ Լեհաստանի շուկաներից մեկի տաղավարում, ավելին` ավելանում են պահպանման ծախսերը և մթերքը փչանալու ռիսկերը։
Բերենք նաև օրինակ` «Վան կլիֆ» ապրանքանիշը ժամանակին ՀՀ էր «արտահանել» մի քանի հազար հատ կոստյում` գինը 400 հազար դրամ արժողությամբ, կոստյումները, սակայն, չվաճառվեցին, և սնանկ ճանաչված «Իդալգո» ՍՊԸ֊ի հիշյալ թանկարժեք կոստյումները սնանկության կառավարիչը վաճառեց հատը մոտավորապես հազար դրամով։
Իսկ կոստյումը, ինչպես հայտնի է, չի փչանում. փչացող ապրանքների դեպքում արտահանողի վիճակն ավելի դժվար է։ Հետևաբար, ճիշտ կլինի, որ Գևորգ Պապոյանը հպարտանա ոչ թե արտահանումով, այլ վաճառքի թվերով։