Ներքին 4 օր առաջ - 09:01 29-08-2026

Նիկոլ Փաշինյանից տարածք նվեր ստացած բուհը հայերենը չի ճանաչում

Մինչ Նիկոլ Փաշինյանը անողոքաբար պայքարում է Հայաստանի ինքնիշխանության համար, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում է գտնվում Վ.Գ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը։

Բուհին, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019 թվականին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է տարածք։

Բուհի ռեկտոր Թամարա Վարդանյանի ֆեյսբուքյան էջը ողողված է ՌԴ դեսպան Կոպիրկինի կողմից պատվոգրերի և այլ պարգևների ստացման իրադարձություններով։



Այդ ֆոնին անհասկանալի է հայաստանյան մասնաճյուղի կայքում հայերեն տարբերակի իսպառ բացակայությունը, այնինչ՝ կայքն ունի չինարեն, իսպաներեն, անգլերեն, և իհարկե՝ ռուսերեն տարբերակներ։

Զավեշտն այն է, որ ըստ երևույթին՝ ուսանողների գերակշիռ մասը կամ գուցե բոլորը հայեր են։

Հիշեցնենք, որ պաշտոնական կայքը ևս փաստաթուղթ է, պարզապես էլեկտրոնային տեսքով։