Ներքին 1 ամիս առաջ - 08:47 26-08-2026

Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել Արցախյան հերոսի մասին ֆիլմը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Նոյեմբերի 25-ին կկայանա «Մոնթե» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, արցախյան առաջին պատերազմի հրամանատարներից Մոնթե Մելքոնյանի (Ավո) մասին։ Մտահղացման հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը` Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի դուստրը նշել է, որ ամենակարեւորը հերոսի կնոջ՝ Սեդայի, եւ եղբոր՝ Մարգարի համաձայնությունը ստանալն էր, որից հետո սկսվել են նկարահանումները։ Նրա նկարահանած նախորդ ֆիլը նվիրված էր Վազգեն Սարգսյանին:

Մենք տեղեկացանք, որ նկարահանումները սկսելուց օրեր առաջ պաշտպանության նախարարությունն անակնկալ հրաժարվել է աջակցել ֆիլմի նկարահանմանը` պատճառաբանելով, որ պատերազմական տեսարաններ չպետք է նկարահանվեն, եւ ֆիլմի նկարահանող խումբը փաստի առաջ է կանգնել: Նկարահանող խմբի անդամներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ԿԳՄՍ նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը աջակցել են ֆիլմի նկարահանմանը, սակայն պաշտպանության նախարարությունը, որը պետք է օգներ, որ ռազմական գործողությունները նկարահանվեն, հայտարարել է, որ ինքը չի կարող աջակցել։ Այսինքն, զորամասերում կամ բանակային կառույցներում տեղ հատկացնել, տեխնիկա տրամադրել եւ այլն։ Չնայած նախնական պայմանավորվածություն է եղել՝ աջակցելու: Իսկ ռազմական գործողություններն առանց ՊՆ-ի եւ բանակի աջակցության ոչ մի ֆիլմարտադրող չի կարող նկարահանել»։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը