Ներքին 1 ամիս առաջ - 13:11 24-08-2026

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մեր ժողովուրդը գլխի ընկել, որ Ղարաբաղի հարցը թակարդ է

Արամ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե մեր ժողովուրդը շատ շուտվանից է գլխի ընկել, որ Ղարաբաղի հարցը թակարդ է: Դրա համար էլ, օրինակ, հաղթանակած նախագահներին ընտրություններին ձայն չէր տալիս, ու դրա համար էլ նրանք ամեն անգամ ստիպված էին լինում կեղծել ընտրությունները:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարում է, որ 2018-ին առաջին անգամ Հայաստանում ոչ թե էլիտաներն են սկսել քաղաքականություն պարտադրել ժողովրդին, այլ ժողովուրդն է սկսել քաղաքականություն պարտադրել քաղաքական գործիչներին:

Համադրելով այս երկու պնդումը՝ ստացվում է, որ 2018-ին այն ժողովուրդը, որը հասկացել էր, թե Ղարաբաղի հարցը թակարդ է, քեզ՝ Նիկոլ Փաշինյանիդ, պարտադրել է, որ այդ հարցը լուծես: Իսկ դու արել ես հակառակը. գնացել ու հայտարարել ես՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այսինքն՝ ճիշտ այնպես, ինչպես մյուսները, վերևից պարտադրել ես:

Ստացվում է՝ 2018-ին Հայաստանում միայն մի հոգի կար, որ չէր հասկացել: Ու այդ մեկը դու էիր, ով հեղափոխության հաղթանակով ու փառքով մթագնած ուղեղով մտածում էր, թե հրապարակ լցնելով է պատերազմ հաղթելու: Ու այդ 4000 զինվորների մահը ոչ թե մեզ՝ հայ ժողովրդին էր անհրաժեշտ, որ հասկանայինք (քանի որ ինքդ էլ ես պնդում, որ հայ ժողովուրդը շուտվանից էր հասկացել), այլ ՔԵԶ: Անձամբ ՔԵԶ էր անհրաժեշտ, որ հասկանայիր, Նիկոլ Փաշինյան:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին