Ներքին 1 շաբաթ առաջ - 15:00 22-08-2026

ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը

Ուշագրավ դեպք է արձանագրվել ուժային համակարգի փոխհարաբերություններում։

Փաստորեն «լավով» չկարողանալով ետ ստանալ Արեն Լևոնի Բեգոյանից նրա ուսման վրա ծախսած գումարը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը փորձում է դա անել դատարանի միջոցով։

Գումարը Բեգոյանների ընտանիքի համար մեծ չէ. ընդամենը 7 միլիոն դրամ։

Իսկ ո՞րն է ՊԵԿ մաքսային բլոկի պաշտոնյա Արեն Բեգոյանի հաջողությունների գրավականը. ըստ ամենայնի, նրա ազդեցիկ հոր` «Զվարթնոց» օդանավակայանի նախկին միլպետ (ՆԳՆ գծային բաժնի պետ) Լևոն Բեգոյանի գործոնը։

Վերջինս, համաձայն մամուլի հրապարակումների, աշխատանքից ազատվել էր Վովա Գասպարյանի Սևանի առանձնատանը տեղի ունեցած խնջույքին մասնակցելու պատճառով։

Հավելենք, որ հայր և որդի Բեգոյանները Երևանի տարբեր թաղամասերում ունեն բազմաթիվ գույքեր, իսկ Լևոն Բեգոյանը, իր հայտարարագրերից մեկի համաձայն, մի անգամ ստացել է 250 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն։