Արտաքին 2 շաբաթ առաջ - 11:08 19-08-2026

Իսրայելը պահանջել է Սիրիայում չտեղակայել թուրքական զորքեր

Իսրայելն ու Սիրիան պայմանավորվել են պահպանել անվտանգության հարցերում ստատուս-քվոն, որը Սիրիան քիչ էր մնում խախտեր՝ թույլատրելով թուրքական զորքերի տեղակայումը Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում։ Այդ մասին ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

«Իսրայելը բազմիցս զգուշացրել էր Սիրիային, որ նման տեղակայումը սպառնալիք կներկայացնի Իսրայելի անվտանգությանը։ Սիրիան նախընտրեց անտեսել այդ նախազգուշացումները։ Իսրայելը չի հանդուրժի իր անվտանգության նկատմամբ սպառնալիքները և կողջուներ ստատուս-քվոյին վերադարձը»,- նշել են Իսրայելում։