Արտաքին 2 շաբաթ առաջ - 14:21 14-08-2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում դեսպան գտնել. թեկնածուները հրաժարվում են

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բախվել է լուրջ խնդրի՝ Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի համար թեկնածու գտնելու հարցում, քանի որ բոլոր հնարավոր թեկնածուները հրաժարվում են այդ առաջարկից։

Politico-ի աղբյուրների համաձայն՝ հուլիսին Զելենսկին այդ պաշտոնն առաջարկել էր նախկին վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին, սակայն վերջինս կտրականապես մերժել է, իսկ մյուս թեկնածուները նույնպես զսպվածություն են ցուցաբերում՝ նկատի ունենալով Դոնալդ Թրամփի վարչակազմի անկանխատեսելիությունը և Սպիտակ տան հետ աշխատանքի բարդությունները։
Թամարա Քալանթարյան