Ներքին 3 շաբաթ առաջ - 16:07 12-08-2026

Ժողովուրդը ձեզ ձայն չի տվել, չի լիազորել փոխելու Սահմանադրությունը․ Աննա Գրիգորյան

Ժողովուրդը ձեզ ձայն չի տվել, չի լիազորել փոխելու Սահմանադրությունը։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Հայաստանում և Հայաստանից դուրս չկա որևէ միամիտ մարդ, ով կարծի, որ այս Սահմանադրության մասին քննարկումները Հայաստանում ծնված օրակարգ են»,- ասաց Գրիգորյանը։